Ապրիլ 24, 2024
3239 դիտում

Կարինե Կարապետյանը հաղթել է Ռամիլ Սաֆարովի քրոջը


Լուսանկարը` Facebook


Թբիլիսիում կայացած խառը մենամարտերի միջազգային մրցաշարում Կարինե Կարապետյանը հաղթող է դարձել:

Նա առավելության է հասել ադրբեջանցի Ռենա Սաֆարովայի նկատմամբ: Ռենան Ռամիլ Սաֆարովի քույրն է, որը 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում  քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

«Կյանքիս գնով եմ պայքարել այս մենամարտում: Հաղթանակս նվիրում եմ  Գուրգեն Մարգարյանի հիշատակին»,- Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին