Ապրիլ 20, 2024
3518 դիտում

Էդգար Ստեփանյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի գավաթին


Լուսանկարը` uec.ch


Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը մասնակցելու է հոկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:

Գավաթի մասնակցության ուղեգիր նա նվաճել է Օմսկի ու Աստանայի միջազգային մրցաշարերում տարած հաղթանակների շնորհիվ: 

 

Աստանայում նա երկրորդն էր օմնիում ձեւում ու առաջինը՝ սկրեչում:  Օմսկի Գրան Պրիի սկրեչում Ստեփանյանը նույնպես լավագույնն էր ու վաստակել էր 100 վարկանիշային միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին