Ապրիլ 20, 2024
3457 դիտում

Նախարարն ընդունել է աթլետիկայի հավաքականի նոր անդամին


Լուսանկարը` VertiMax


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում:

Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի Հայաստանի Հանրապետությանը:

«Գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգեւորի Ձեզ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- Վահրադյանի խոսքերը մեջբերում է նախարարության կայքը:

Դոնիկյանն էլ ընդգծել է, որ կանի առավելագույնը, որպեսզի միջազգային մրցահարթակներում բարձր պահի Հայաստանի պատիվը:

Ավելի վաղ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը հայտնել էր, որ արագավազորդ Դոնիկյանը  հանդես է գալու Հայաստանի հավաքականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին