Ապրիլ 25, 2024
6085 դիտում

Սիխարուլիձեի գավաթում Հայաստան թիմը գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` Mediamax


Բաթումում կայացել է Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի մարմնամարզության հավաքականը:

Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը գրավել է օղակների վրա 1-ին, բազմամարտում եւ նժույգթափերում 3-րդ տեղը։

Երիտասարդների պայքարում Էրիկ Բաղդասարյանը նվաճել է 2 ոսկե մեդալ, Ժորա Սմբատյանը`ոսկե, բրոնզե ու արծաթե, Գագիկ Խաչիկյանը երկու արծաթե, իսկ Նարբե Հակոբյանը՝ մեկ բրոնզե մեդալներ։

Տղամարդկանց թիմը 9 երկրների պայքարում գրավել է 3-րդ տեղը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին