Ապրիլ 23, 2024
4807 դիտում

Փաշինյանն ու Էմմիյանը քննարկել են աթլետիկայի զարգացման հեռանկարը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգեւել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում: Հույս ունենք, որ Հայաստանում աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ եւ քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք»,- նշել է Փաշինյանը: 

 

Էմմիյանը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերի:

 

Նրանք քննարկվել են մեր երկրում աթլետիկայի զարգացման հեռանկարները, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացն ու մարզաձեւի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին