Ապրիլ 25, 2024
exclusive
6518 դիտում

Ստեփանյան. Իմ նկատմամբ շատ պահանջկոտ եմ ու լավ արդյունք եմ սպասում


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Մոտ 10 օրվա ընթացքում հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 2 միջազգային խոշոր մրցաշարերում է հաղթել: Նախ նա դարձել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ապա հաղթել Օմսկի միջազգային վարկանշային մրցաշարում:

Հեծանվորդը Mediamax Sport-ին խոստովանել է, որ մրցաշարերից առաջ լավ մարզավիճակում է  եղել ու իմացել, որ կարող է պայքարել մրցանակային տեղերի համար:

 

«Ներքուստ շատ վստահ էի ու հանգիստ, գիտեի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Մեկնարկի կանգնելիս միշտ էլ մտածում եմ մինչեւ վերջ պայքարելու մասին, հոգեբանորեն պատրաստ լինելը նույնպես շատ կարեւոր է: Շատ դժվար ու հեղինակավոր մրցակիցների հետ եմ մրցել: Պայքարը մինչեւ վերջին շրջանը դժվար ընթացավ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթել ու պատմություն կերտել մեր երկրի համար»,- նշել է Ստեփանյանը:

 

Նա խոստովանում է, որ շատ կարեւոր է միջազգային մրցաշարում հաղթել ու վարկանշային միավորներ վաստակել, բայց շատ շուտ մոռանում է հաջողության մասին ու սկսում պատրաստվել հաջորդին:

 

Լուսանկարը` Անձնական արխիվից

 

«Երբեք չեմ մտածում, որ եթե այսօր 1-ինն եմ հետագայում դա ինձ կօգնի: Առաջատար դիրքից կարող ես միանգամից վերջին տեղում հայտնվել: Բայց գիտեմ, որ ինձնից լավ արդյունքներ են սպասում, առաջին հերթին ես եմ պահանջկոտ իմ նկատմամբ, քանի որ ամբողջ օրը մարզվում եմ պատվոհարթակին հայտնվելու համար: Երբ ստացվում է, անչափ ուրախանում եմ»,-ասել է հեծանվորդը:

 

Այս տարվանից Ստեփանյանը հանդես է գալիս ԱՄՆ-ում, նրա խոսքով դա նույնպես բարձրացրել է իր արդյունավետությունը, քանի որ Եվրոպայի առաջնությանը մասնակցող բոլոր մրցակիցները պրոֆեսիոնալ ակումբներում են ելույթ ունենում ու ավելի շատ մրցաշարերում հանդես գալիս:

 

«Նրանք ֆիզիկապես ավելի ամուր են լինում ու ուշ հոգնում, ակումբ ունենալը շատ կարեւոր է: Արդեն մտածում եմ հաջորդ մրցաշարում լավ հանդես գալու մասին: Վաղը մեկնելու եմ Աստանա, այնտեղ սկրեչ ձեւում եմ հանդես գալու, ապա Հայաստան վերադառնալուց հետո պատրաստվելու եմ Աշխարհի Գավաթի առաջին փուլին, որը կայանալու է Փարիզում հոկտեմբերի 19-21-ը»,- ավելացրել է Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին