Ապրիլ 24, 2024
3944 դիտում

Արա Պողոսյանը բասկետբոլի վիճակը Հայաստանում ցածր է համարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի Ա Լիգայի նախագահ Արա Պողոսյանը համարում է, որ նախորդ տարվա մրցաշարը հետաքրքիր ու դիտարժան պայքարում է անցել: Նա հույս ունի, որ այս տարի Ա լիգան էլ ավելի լավն է լինելու:

Պողոսյանին հատկապես ուրախացնում է այն, որ ավելի շատ ակումբներ են ներկայացնելու մարզերը: «Ուրարտուն» արդեն վանաձորյան ակումբ է, ամենայն հավանականությամբ Դիլիջանը կներկայացնի «Էրեբունին», իսկ «Արցախը» կդառնա Քաջարանի թիմ: 

Ընդհանուր բասկետբոլի վիճակը Հայաստանում Պողոսյանը ցածր է համարում, դա նաեւ այն պատճառով է, որ շատ վատն են դահլիճներն ու մարզումային պայմանները:

«Մեզ շատ պատանի բասկետբոլիստներ են պետք, որ առաջընթաց արձանագրենք: Բոլոր ակումբները պետք է սեփական մարզադպրոցներն ունենան ու նոր բասկետբոլային սերունդ տան: Երազում եմ, որ տարիներ հետո հավաքականի խաղացողների գոնե կեսը մեր կադրերը լինեն»,- ասել է Պողոսյանը:

Նա գտնում է, որ դեռ տասնյակ տարիներ են անհրաժեշտ, որպեսզի հայկական բասկետբոլը շոշափելի հաջողությունների հասնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին