5948 դիտում

Ըստ նախարարի՝ 1-2 ամսից Հայաստանը ատլետիկայի վազքուղի կունենա


Լուսանկարը` all-athletics.com


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյաը հանդիպում է ունեցել ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ ու քննարկել նոր վազքուղի ունենալու հարցը:

«Պարոն Էմմիյանը հսկայական գործ է կատարել ատլետիկայի զարգացման հարցում: Նա միջազգային ֆեդերացիայում ունեցած ծանոթությունների արդյունքում նոր վազքուղի է պատրաստվում բերել Հայաստան, որը կկառուցենք մեր երկրում: Ես հանդիպել ու քննարկել եմ նրա հետ այս հարցը, չի բացառվում, որ Էմմիյանին կընդունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասել է Վահրադյանը:

Նա չի կոնկրետացրել, թե որտեղ է կառուցվելու ատլետիկայի վազքուղին. «Հրազդան» ստադիոնն իրավական խնդիրներ ունի, սակայն քննարկվում է նաեւ այդ տարբերակը: Հնարավոր է, այն կառուցվի Արտաշատում կամ էլ Ծաղկաձորում: Ըստ նախարարի՝ 1-2 ամսում այս հարցը վերջնական լուծում կստանա:

Հիշեցնենք, որ Mediamax Sport-ը դեռ չորս տարի առաջ էր զրուցել Էմմիյանի հետ, որը պատմել էր վազքուղին Հայաստանում կառուցելու մասին:


Այս ընթացքում եղած տարբեր նախարարներն ու կառավարությունները հարցին լուծում չեն տվել: Մինչ այսօր Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխան ատլետիկայի մարզումային պայմաններ չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին