3975 դիտում

Հարությունյան եղբայրները ԵԱ-ում գրավել են 8-րդ տեղը


Լուսանկարը` Մեդիամաքս


Գլազգոյում շարունակվում է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:

Քիչ առաջ տեղի է ունեցել 3 մ սինքրոն ցատկի մրցումների եզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները:

Հայ ջրացատկորդները վաստակել են 335,22 միավոր ու զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 431,16 միավորով նվաճել են Եվգենի Կուզնեցովն ու Իլյա Զախարովը ( Ռուսաստան):

Երեկ Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը 10 մ սինքրոն աշտարակացատկում դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am