4563 դիտում

ԵԱ. Վահագն Դավթյանն օղակների վրա վարժության եզրափակչում է


Լուսանկարը` sportgymrus.ru


Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնարկել է Գլազգոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Առաջին անգամ հայ մարմնամարզիկները հանդես են եկել թիմային պայքարում: Հայաստանի ընտրանու կազմում հանդես են եկել Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արթուր Թովմասյանը:

Հայաստանի ընտրանին ելույթն ավարտել է 18-րդ տեղում 229.996 միավորով ու որակավորման փուլը հաղթահարել չի կարողացել:

Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը 14.833 միավորով 4-րդ տեղն է գրավել ու պայքարը կշարունակի եզրափակչում:

Արթուր Դավթյանը նժույգթափերի վրա 9-րդ է ու առաջին պահեստային է հանդիսանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին