Ապրիլ 19, 2024
8515 դիտում

Forbes. Թանկ ակումբները «Դալլաս Կովբոյսը», ՄՅՈւ-ն ու «Ռեալն» են


Լուսանկարը` Dallas Cowboys


Forbes-ը հրապարակել է ամենաթանկ ակումբների ցանկն, ու այն գլխավորում է ֆուտբոլի Ազգային Լիգայում հանդես եկող «Դալլաս Կովբոյսը»:

Ակումբի արժեքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 600 մլն-ով ու այժմ կազմում է 4,8 մլրդ դոլար:

Ցանկում 2-րդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդը» 4,123 մլրդ դոլարով: Լավագույն եռյակն էլ եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (4,088 մլրդ):

Տասնյակում են ընդգրկվել նաեւ «Բարսելոնան», «Նյու Յորք Յանկիզը» (բեյսբոլ), «Նյու Ինգլենդ Պետրիտոտսը» (ֆուտբոլ), «Նյու Յուրք Նիքսը» (NBA), «Լեյքերսը» (NBA), «Նյու Յորք Ջայենթսը» (ֆուտբոլ), «Գոլդեն Սթեյթը» (NBA) ու «Վաշինգթոն Ռեդսկինսը» (ֆուտբոլ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին