Ապրիլ 24, 2024
3039 դիտում

Հայաստանի Մ-20 տ. թիմը ԵԱ-ից առաջ ընկերական խաղեր չի ունեցել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն ասել է, որ իրենք առանց նախապատրաստական աշխատանքների են մեկնել Բուլղարիա, որտեղ մասնակցում են Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հայաստանի ընտրանին անցկացրել է երեք հանդիպում ու կրել նույնքան պարտություն:

«Մենք ֆինանսական խնդիրների պատճառով ուսումնամարզական հավաք ու ընկերական հանդիպումներ չենք անցկացրել: Գլխավոր մարզչի փոխարեն ես եմ ստանձնել հավաքականի ղեկը, թեեւ նման փորձ չունեմ: Ամեն դեպքում մենք փորձում ենք առավելագույնն անել եւ պետք է այս առաջնությունն օգտագործենք փորձ ձեռք բերելու նպատակով: Հավաքականում 20 տարեկան միայն մեկ խաղացող կա, մնացածն ավելի երիտասարդ են»,-Պողոսյանի խոսքերը մեջբերում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ եթե ցանկանում ենք հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնություններում, ապա պետք է լուրջ հետեւություններ անեն: Բացի այդ էլ առանց ուսումնամարզական հավաքների եւ հանդիպումների հնարավոր չէ Եվրոպայում մրցակցություն ծավալել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին