Ապրիլ 20, 2024
2822 դիտում

Մ-20 տ. ԱԱ-ում Արամայիս Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ տեղը


Լուսանկարը` Scoopnest.com


Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացել է ատլետիկայի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Եռացատկորդ Արամայիս Սարգսյանը որակավորման փուլում ցույց է տվել 15,94 արդյունքն ու անձնական ռեկորդ սահմանել:

Նա դուրս է եկել եզրափակիչ փուլ, որտեղ գրանցել է 15,89 արդյունք: Հայ մարզիկը 12 մասնակիցների մեջ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Սարգսյանը վերջերս Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Նա հուլիսի 20-ից ելույթ է ունենալու Բալկանյանի երկրների մեծահասակների առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին