Ապրիլ 19, 2024
3281 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը լուրջ խնդիրներ ունի


Արա Պողոսյանը
Արա Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Նազարյանը
Արթուր Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս է եկել Եվրոբասկետ-2021-ի նախընտրական 2-րդ փուլ:

Սակայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում այդ լուրն ավելի շատ մտագոհել է, քան ուրախացրել: Հավաքականը լուրջ ֆինանսական ու նյութատեխնիկական խնդիրներկ առաջ է կանգնած, այդ մասին էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանն ու գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Արա Պողոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Այնպես եղավ, որ անսպասելիորեն մեր բախտը բերեց ու հայտնվեցինք հաջորդ փուլում, քանի որ մյուս խմբերի հանդիպումների ելքերը մեր օգտին էին: Սակայն չգիտենք ուրախանալ այս ամենով, թե չէ:

Հավաքականն այս ընթացքում տեսանելի արդյունքների է հասել, հաղթել ենք Շվեդիային, Ալբանիային ու Սլովակիային, հավասար պայքար ծավալել Դանիայի ու Բոսնիա ու Հերցեգովինայի ընտրանիների հետ:

Մեզանից արդյունքներ են պահանջում, բայց վերաբերմունքը համապատասխան չէ, քաղաքական մոտեցում ու պետական ֆինանսավորում չկա: Մեր խաղացողների մեծ մասը հանդես են գալիս ԱՄՆ-ում, նրանց տոմսերի գների վրա հսկայական գումարներ ենք ծախսում: Անգամ ամենաաղքատ թիմերի մարզումների հետ չենք կարող համեմատվել:

Հիմա մեր ցուցանիշներով առավելագույնին ենք հասել, եթե աջակցություն չլինի, ավելին անել չենք կարողանա: Հավաքականն ամբողջ ազգն է ներկայացնում, ողջ հայությունը, մեր թիմի մեծ մասը սփյուռքահայեր են: Հիմա ծանր վիճակում ենք հայտնվել, չունենք նյութատեխնիկական բազա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսքան ժամանակ մեր նվաճումներին ունեցած  պայմաններին հակառակ ենք կարողացել հասնել: Պետական բյուջեով նախատեսված գումարն արդեն ավարտվել է, բայց առաջիկայում դեռ մինչեւ 18 ու 20 տարեկանների ընտրանիները պետք է հանդես գան Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում: Եթե հավաքականը պետք է պետությանը, պետք է աջակցություն ստանա:

Առաջացող բազմաթիվ խնդիրների արդյունքում թիմում էլ ամեն ինչ հարթ չէ, խնդիրներ են առաջանում, մարզիչն էլ ամեն ինչին տեղյակ է: Նա շատ է կապվել մեր երկրի հետ, Հայաստանի պատմությունն է ուսումնասիրում, մեր երգերը լսում, նույնիսկ խաղացողներին է կոչ անում ավելի հայեցի դառնալ:

Օլիմպավանը փրկություն էր մեզ համար, շատ օգնեց, ցավալի է, բայց Հայաստանում նոր մարզադահլիճներ չեն կառուցվում, եղածներն էլ միայն Երեւանում են:

Արթուր Նազարյան
Արթուր Նազարյանը Արթուր Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՖԻԲԱ-ից նամակ ենք ստացել, որ «Միկայում» չենք կարող խաղալ, քանի դեռ չենք փոխել զամբյուղներն ու լուսատախտակները: Եթե մինչեւ սեպտեմբերի 16-ը չկարողանանք այդ հարցը լուծել, ապա հանդիպումը ստիպված այլ երկրում կանցկացնենք:

Մեր հավաքականը բարձր նշաձող է դրել, բայց մեր երկիրը փաստորեն պատրաստ չէ դրան: Ազգային թիմի համար ոչ մի արտոնություն չի արվում, որպեսզի ծախսերը հնարավոր լինի կրճատել, այն ակումբի պես է, ասես մասնավոր կառույց լինի: Մեզ անվճար միայն համազգեստ է տրամադրվում:

Այս պայմաններով Ավստրիայի ու Մեծ Բրիտանիայի ընտրանիների դեմ պայքարել չենք կարող: Օլիմպավանում մնալու համար ամեն բասկետբոլիստի համար օրական 9800 դրամ ենք վճարում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք էլ սկսնակ բասկետբոլային երկիր չենք, որպեսզի փոքր երկրների առաջնությանը միայն մասնակցենք, իրավիճակը փոխվել է, եվրոպական բասկետբոլային գերտերությունների հետ ենք պայքարում: Մենք էլ փորձում ենք հովանավորներ գտնել, բայց բազային պայմաններ կան, որոնցով հավաքականները պետք է ապահովված լինեն: Հանդիպել ենք ու խնդիրները ներկայացրել սպորտի նախարարին:

Մեր առաջիկա մրցակիցներից Աստրիան մեզ հավասարազոր է, NBA-ում խաղացող ունի, եթե նա չմիանա, շատ լավ կլինի: Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ է, բայց այնքան էլ հզոր չէ: Երկուսի դեմ էլ պայքարել կարող ենք, եթե կարողանանք կազմ հավաքել ու լավ հավաքներ անցկացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին