exclusive
5203 դիտում

Հայաստանը կմասնակցի երիտասարդների քառամարտի Եվրոպայի գավաթին


Լուսանկարը` Արտակ Նիկողոսյան


Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանում կամաց-կամաց փորձում է զարգացում ապրել ժամանակակից հնգամարտը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Արտակ Նիկողոսյանն ասել է, որ որոշել են այս ամիս մասնակցել Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի չեմպիոնների գավաթին:

«Բավական աշխատանքներ ենք տարել հնգամարտը մեր երկրում վերականգնելու համար: Ունենք երիտասարդներ, ովքեր պետք է միջազգային մրցաշարերում մասնակցելով փորձ ու վստահություն ձեռք բերեն: Սա էր պատճառը, որ որոշեցինք հունիսի 28-ին Թբիլիսիում մեկնարկող քառամարտի մրցաշարում անպայման ներկայացուցիչներ ունենալ»,-ասել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ մարզումներ անցկացրել են Երեւանի տարբեր դահլիճներում, քանի որ հնգամարտի համար նախատեսված կոնկրետ մարզադպրոց չկա:

Հայաստանն Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ ունենալու է 6 ներկայացուցիչ՝ Արսեն Պետրոսյան, Արմեն Խաչատրյան, Խաչիկ Աստոյան, Էդգար Հովհաննիսյան, Աշոտ Խաչատրյան եւ Վիկտորյա Գոմանյուկ:

Քառամարտում մարզիկները պայքարում են լող, սուսերամարտ, վազք-լազերային հրաձգություն ձեւերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին