Ապրիլ 25, 2024
3251 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականն արդեն Բեյրութում է, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի:

Նիկշա Բավցեւիչի սաներն առաջին հանդիպումն անցկացնելու են վաղը Քաթարի դեմ: Հունիսի 23-ին հայ բասկետոբոլիստներն ուժերը չափելու են Լիբանանի ընտրանու հետ:

Ինչպես հաղորդում է բասկետբոլի ֆեդերացիան, հունիսի 25-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի դեմ:

Այս հանդիպումներով հայ բասկետբոլիստները պատրաստվում են Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին՝ Դանիա-Հայաստան հանդիպմանը, որը կկայանա հունիսի 28-ին Կոպենհագենում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին