Ապրիլ 19, 2024
exclusive
8938 դիտում

Էդգար Ստեփանյանով հետաքրքրվում է Tour de France-ի մասնակցող ակումբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանն ԱՄՆ-ում մասնակցել է մի շարք մրցաշարերի ու հաջողություններ գրանցել, ինչի շնորհիվ հայտնվել է ամերիկյան առաջատար թիմերի ուշադրության կենտրոնում:

Mediamax Sport-ին հեծանվորդն ասել է, որ նրանց մենեջերները հետեւում են իր յուրաքանչյուր մրցմանն ու արդյունքներին:

«Նկատել են իմ պոտենցիալն ու հեռանկարային լինելը, մտածում են, որ կարող եմ հանդես գալ իրենց թիմերում: Իմ ներկայիս ակումբի՝ Velo Pasadena team-ի սեփականատեր Հրաչ Գեւրիկյանը BMC թիմի մենեջերի հետ բանակցություներ է վարում: VO 2max թեսթ եմ հանձնել ու արդյունքներն ուղարկել նրանց: Պատասխանել են, որ այն համապատասխանում է պրոֆեսիոնալ մակարդակին ու զարմացել են, որ միչեւ այժմ որեւիցե պրոֆեսիոնալ թիմում հանդես չեմ եկել»,- ասել է Ստեփանյանը:

Նա խոստովանել է, որ դեռ վաղ է տեղափոխության մասին խոսելը: BMC-ին մասնակցում է Tour de France մրցաշարին, իսկ նոր կազմը ձեւավորվելու է նոյեմբերին, ու պետք է մինչ այդ սպասել:

«Եթե ստացվի նման թիմի կազմում ընդգրկվել, իմ կարիերայում շատ բան կփոխվի ու միայն դեպի լավը: BMC-ն աշխարհում լավագույն 21 առաջատար ակումբներից մեկն է ու մասնակցում է Tour de France, Giro d'Italia, Vuelta Espana ու մի շարք հեղինակավոր մրցաշարերի»,- ավելացրել է հեծանվորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին