Ապրիլ 23, 2024
3143 դիտում

Ամռանը Հայաստան կժամանի ՀՄԸՄ-ի շուրջ 1200 սկաուտ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում եւ պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը:

Հյուրերը շնորհավորել են Փաշինյանին ու մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Մկրտչյանը ներկայացրել է ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում հուլիսի 19-29-ը:

Այդ օրերին Հայաստան է ժամանելու 1200 սկաուտ: Հյուրերը Փաշինյանի հրավիրել են մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին