Ապրիլ 19, 2024
5352 դիտում

Դեբեդ գետի վրա 1-ին անգամ կայացել է ռաֆտինգ


Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` msy.am

Լուսանկարը` msy.am


Լոռու մարզի Թումանյան համայնքում Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն:

Ռաֆտինգի մասնակիցները Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչեւ Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ: 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը նշել է, որ պետք է զարգացնել էքստրեմալ մարզաձեւերը Հայաստանում, հայտնում է նախարարության կայքը: 

 

2017 թվականի աշնանը Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ եւ օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն եւ արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին