exclusive
3074 դիտում

Հայաստանի գեղասահքի առաջնությունն ու նոր հնարավոր պարային զույգը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կայացել է տարբեր տարիքայինների Հայաստանի առաջնությունը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցել են 160 մարզիկներ:

Մեծերի պայքարում հաղթողներ են դարձել Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը, իսկ Էդվարդ Տեր-Գազարյանը` advanced novice կարգում:

«Մեզ մոտ հատկապես մեծ թիվ են կազմում պատանի գեղասահորդները, դպրոցում էլ մարզվողների թվի պակաս չունենք»,- ասել է Ստեփանյանը:

Նա նշել է նաեւ, որ Հայաստանի պարային զույգում փոփոխություններ են լինելու: Թինա Կարապետյանը չի համագործակցելու Սիմոն Սենեկալի հետ, նա նոր զույգ է փնտրում:

«Հիմա Հայաստանում են նաեւ Վազգեն Ազրոյանի դուստրն ու իր զույգը, եթե այդ պարային զույգը հավանենք, նրանք եւս կներկայացնեն Հայաստանը: Երեկ նրանք առաջին մարզումն են անցկացրել մեզ մոտ»,- ավելացրել է Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին