1809 դիտում

«Հոմենեթմենը» դարձել է Լիբանանի բասկետբոլի տղամարդկանց չեմպիոն


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Լիբանանի բասկետբոլի տղամարդկանց չեմպիոնի կոչումը նվաճել է Բեյրութի «Հոմենեթմեն» թիմը:

Որոշիչ խաղում ՀՄԸՄ-ն մրցել է «Ալ Ռիադի» հետ: Թիմերը միմյանց դեմ 7 դիմակայություն են անցկացրել ու հաղթողը որոշվել է վերջին խաղում:

Նախորդ 6 հանդիպումների արդյունքում հաշիվը հավասար էր՝ 3:3: Եվ միայն վերջին խաղում «Հոմենեթմենը» կարողացել է 74:59 հաշվով հաղթել ու չեմպիոն հռչակվել: Բոլոր հանդիպումների ընթացքում այն մեծ աջակցություն է ստացել տեղի հայերի կողմից:

2016-2017 մրցաշրջանում «Հոմենեթմենն» ու «Ալ Ռիադին» եզրափակչում մրցել էին միմյանց դեմ, սակայն այն ժամանակ հայկական ակումբը գրավել էր 2-րդ տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am