6050 դիտում

Փաշինյանը ներկայացրել է սպորտի նորանշանակ նախարարին


Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Փաշինյանն այցելել է նաեւ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ու ներակայացրել Լեւոն Վահրադյանին: Նա այդ պաշտոնում փոխարինել է Հրաչյա Ռոստոմյանին, որը հիմա Արտակարգ իրավիճակների նախարարն է:Վահրադյանը մինչ այդ նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետն էր:

Գործադիրի ղեկավարը կարեւորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետեւողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:

 

Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին