exclusive
1967 դիտում

Ջրացատկի թիմը գումարի պատճառով չի կարողանում հավաք անցկացնել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը շատ է ցանկանում ուսումնամարզական հավաք անցկացնել թիմի համար, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն, ըստ երեւույթին, չի կայանա:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Չանդիրյանն ասել է, որ իրենց ստացած գումարն այս պահին կբավարարի պատանիների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունների մասնակցության համար:

«Այս պահին մենք շատ ուժեղ չորս մարզիկ ունենք, ովքեր կարող են Եվրոպայի առաջնությունում մեդալակիր դառնալ: Կիեւում շատ փորձարկումներ արեցինք, բայց հիմա տեղ չունենք դրանք ավելի կատարելագործելու: Դավիթ Համբարձումյանի անվան դպրոցում նման բարդ էլեմենտներ կատարել հնարավոր չէ: Չգիտեմ, թե ինչ կլինի, ամեն դեպքում մենք միշտ փորձում ենք լավ տրամադրվել: Օրինակ՝ սինքրոն ցատկում այս պահին Եվրոպայում մենք 4-րդն ենք, ընդամենը մեկ տեղ է պակասում, որպեսզի մեդալ նվաճենք: Եթե կարողանանք հավաք ունենանք, ապա սա էլ կհաղթահարենք»,-ասել է գլխավոր մարզիչը:

Ինչպես նշում է Չանդիրյանը, հավաքականի անդամներ Վարդան Բայանդուրյանն ու Լեւ Սարգսյանն իրենց սեփական միջոցներով մեկնել են Մոսկվա եւ Ստավրոպոլ, որտեղ մարզումներ են անցկացնում, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները Երեւանում են:

«Այս տարվա մեր կարեւոր մրցաշարը մեծահասակների ԵԱ-ն է, որը կայանալու է օգոստոսին: Իսկ հունիսին պատանեկան Եվրոպայի առաջնությունն է: Որոշել եմ այս տարի մրցավայր տանել Քրիստինե Հակոբյանին, սա նրա առաջին մրցումն է լինելու, կփորձենք լավ մասնակցել»,-եզրափակել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am