Ապրիլ 16, 2024
2959 դիտում

«Ֆաջրի Գավաթում» թաեքվոնդիստները 4 բրոնզե մեդալ են նվաճել


Լուսանկարը` Facebook


Կայացել է «Ֆաջրի Գավաթ» թաեքվոնդոյի մրցաշարը, որին մասնակցել են 14 երկրի 21 թիմեր։

Հայաստանը ներկայացված էր 10 մարզիկներով, Իրանը, Պակիստանը, Աղվանստանն ու  Իրաքը հանդես են եկել 3-ական թիմերով։

Հայ թաեքվոնդիստները նվաճել են 4 բրոնզե մեդալ ու թիմային հաշվարկում 4-րդ տեղը գրավել: Մեդալակիրներ են դարձել Սուրեն Այդինյանը (54 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին