Ապրիլ 16, 2024
2605 դիտում

«Արթիկի» ու «Արցախի» հաղթանակներն Ա լիգայի կիսաեզրափակչում


Լուսանկարը` Մեդիամաքս


Կայացել են բասկետբոլի Ա լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները:

«Արթիկը» սեփական հարկի տակ 111:87 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին Օլիմպավանում:

 

Մյուս խաղում պարտություն չունեցող «Ուրարտուն» զիջել է «Արցախին»: Հավասար պայքարում «Արցախը» հաղթել է 76:70 հաշվով: Թիմերի երկրորդ դիմակայությունը կկայանա մարտի 24-ին Ստեփանակերտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին