Ապրիլ 24, 2024
3545 դիտում

Ստասիկ Նազարյանը ելույթ է ունեցել Պարալիմպիկ խաղերում


Լուսանկարը` Facebook


Փհենչհանում ընթացող Պարալիմպիկ խաղերում այսօր ելույթ է ունեցել Հայաստանի միակ ներկայացուցիչը:

Դահուկավազքի 1,1 կմ սպրինտի նստած ձեւում Ստասիկ Նազարյանը 36 մասնակիցների պայքարում գրավել է 33-րդ տեղը: Նա ցույց է տվել 4:41,11 արդյունքը:

Հաղթողի կոչումը նվաճել է ամերիկացի Էնդրյու Սոուլը (3:31.4):

Այս Պարալիմպիկ խաղերը ռեկորդային են մասնակիցների քանակով՝ 6 մարզաձեւերում՝ բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, դահուկասպորտ, սնոուբորդ, սլեջ-հոկեյ  ու սայլակների վրա կյորլինգ, ելույթ են ունենում 48 երկրի 567 մարզիկ:
 
10 օրվա ընթացքում խաղարկվելու է մեդալների 80 հավաքածու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին