Ապրիլ 23, 2024
2816 դիտում

Գնդակային հրաձգության առաջնությունում լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է


Լուսանկարը` Հրաձգության ֆեդերացիա


Երեւանում կայացել է սամբոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ:

Հայաստանի առաջնության լավագույնի կոչմանն ու դրամական պարգեւին արժանացել է Լիլիթ Մկրտչյանը, նա հաղթող է դարձել վազող թիրախի երկու ձեւերում էլ: Նորմալ վազքում խոցել է 562 միավոր, իսկ խառը վազքում՝  369:

Օդամղիչ հրացան 10 մ 60 կրակոց վարժությունում հաղթողները:

Հայկ Բաբայանն ու Մարիամ Միքայելյանն են, օդամղիչ ատրճանակ 10 մ-ում՝ Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ 10 մ ու խառը վազքում (30+30 ու 2x20 կրակոց ) լավագույնն է եղել Հովհաննես Մարգարյանը:

Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ են ստացել Սեւակ Արշակյանն ու Նարե Գաբրիելյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին