Փհենչհանում կայացել է ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը:
Հայաստանի դրոշակակիրը ընտրանու միակ ներկայացուցիչ դահուկորդ Ստասիկ Նազարյանն է եղել:
Նշվում է, որ այս պարալիմպիկ խաղերը ռեկորդային են մասնակիցների քանակով՝ 6 մարզաձեւերում ելույթ են ունենալու 48 երկրի 567 մարզիկ:
Խաղերը կայանալու են մարտի 9-18-ը: 10 օրվա ընթացքում խաղարկվելու է մեդալների 80 հավաքածու բիաթլոնում, լեռնադահուկային սպորտում, դահուկասպորտում, սնոուբորդում, սլեջ-հոկեում ու սայլակների վրա կյորլինգում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: