Ապրիլ 20, 2024
2411 դիտում

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի փլեյ-օֆֆում 2 հանդիպում է կայացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/4 եզրափակչում առաջինը մրցել են ՖԻՄԱ-ն ու «Գրանդ սպորտը»:

Բավական հավասար ու հետաքրքիր պայքար է ծավալվել ու հաղթող թիմն ընդամենը 2 միավորի առավելություն է ունեցել: 88:86 հաշվով ուժեղ է եղել ՖԻՄԱ-ն, այն կարողացել է խաղավարտին ավելի վստահ գործել:

 

«Արցախը» հյուրընկալել է «Շիրակին» ու հաղթել մեծ առավելությամբ, գրանցվել է 111:81 հաշիվը:

 

Այսօր կայանալու է «Արթիկ»-«Ինժեներ» դիմակայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին