1601 դիտում

Հայ մարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում


Լուսանկարը` nbcolympics.com


Փհենչհանում շարունակվում են Ձմեռային Օլիմպիական խաղերը:

Այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Միքայել Միքայելյանը:

Հայ դահուկորդը 1,5 կմ սպրինտում ցույց է տվել 3:37.40 արդյունք ու ելույթն ավարտել 72-րդ տեղում: Որակավորման փուլը հաղթահարել է 30 դահուկորդ: Առաջին տեղում ելույթն ավարտել է Ռիստոմատտի Հակոլան (Ֆինլանդիա), որը մրցատարածությունը հաղթահարել է 3:08.54 ժամանակում:

Այսօր Հայաստանի հավաքականից պետք է ելույթ ունենար նաեւ Կատյա Գալստյանը, սակայն նա հայտավորված չի եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am