Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Լավագույն մարզիկների քվեարկությունից հետո հույս է հայտնել, որ այս միջոցառումն ունենալու է շարունակություն եւ հաջորդ տարիներին դինամիկ աճ է գրանցելու:
«Մարզիկների միավորները նշել ենք զուտ հաջորդականությունը ապահովելու համար: Չկա մեկ լավագույն մարզիկ, կա լավագույն տասնյակ, որը ձեւավորել են մարզական լրագրողներն ու երկրպագուները»,-ասել է Քարամյանը:
Նա նշել է, որ սա նախարարության կողմից կատարված մեկ տարվա համառ աշխատանք էր, որի հիմքում ընկած է փոխվստահությունն ու թափանցիկությունը: «Շնորհակալություն եմ հայտնում մեր հանձնաժողովի անդամներին, ֆեդերացիաներին ու մարզական լրագողներին: Այս միջոցառումը որակապես նոր մակարդակ էր, համոզված եմ, որ հետագայում դինամիկ աճ կլինի»,-ավելացրել է նա:
Հայաստանի լավագույն մարզիկների ցանկն ունի հետեւյալ տեսքը՝ Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Լեւոն Արոնյան, Գրիգոր Մխիթարյան, Մաքսիմ Մանուկյան, Հովհաննես Բաչկով, Սիմոն Մարտիրոսյան, Էդգար Ստեփանյան, Արթուր Թովմասյան եւ Տիգրան Կիրակոսյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: