Ապրիլ 19, 2024
exclusive
11271 դիտում

Հայաստանի մարմնամարզության թիմը Բաթումիում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականը Բաթումիում կայացած Ռուսուդան Սիխարուլիձեի գավաթի թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ գոհ է իր սաների ելույթից:

«Մենք մրցմանը տարել էինք երիտասարդ մարմնամարզիկների, ովքեր իրենց առջեւ դրված խնդիրները կատարեցին: Մեր ապագան նրանք են, ու ես շատ ուրախ եմ, որ լավ սերունդ ունենք»,- նշել է Սերոբյանը:

Բաթումիում ոսկե մեդալներ են նվաճել Ժորա Սմբատյանը (նժույգթափեր, պտտաձող, օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Գագիկ Խաչիկյանը (նժույգթափեր), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտեր):

Երկրորդ տեղում ելույթներն ավարտել են Հովհաննես Հակոբյանն (զուգափայտեր) ու Նարբե Հակոբյանը (օղակներ), երրորդ՝ Վահե Ղազարյանը (ազատ վարժություն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին