Տափողակով հոկեյի Աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակչի զույգերը:
Քառորդ փուլում Կանադայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի ընտրանուն:
Մյուս խաղում Ֆինլանդիան 2:0 հաշվով ուժեղ է եղել ԱՄՆ-ից:
Ռուսաստանի թիմը կարողացել է երեք անպատասխան տափողակ ուղարկել Չեխիայի դարպասը:
Շվեդիա-Շվեցարիա հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով, հաղթանակ են տարել շվեդները:
Կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցելու են Կանադան եւ Ռուսաստանը, Շվեդիան ու Ֆինլանդիան: Հանդիպումները կայանալու են մայիսի 20-ին: Երրորդ տեղի համար պայքարը եւ եզրափակիչը նախատեսված է մայիսի 21-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: