Ապրիլ 16, 2024
exclusive
2229 դիտում

Երբ իրար հետ խաղում էին երիտասարդ Պետրոսյանն ու պատանի Կարլսենը


Լուսանկարը` kosteniuk.com

Լուսանկարը` kosteniuk.com


Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն աչքի էր ընկնում դեռ պատանի տարիքում, որին հայտնի մասնագետները խոստումնալից ապագա էին կանխատեսում:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ Հայաստանի ու Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ վերհիշել ենք տարիներ առաջ կայացած նրանց պարտիայի մասին:

«2005 թվականին են արված այս լուսանկարները, երբ մասնակցում էի Լոզան-օփենին: Ես ուրիշ մրցաշարում էի խաղում, Կարլսենն՝ ուրիշ:

Լուսանկարը` kosteniuk.com


Մրցաշարերում երբեմն օրվա ավարտին՝ ընթրիքից հետո, շախմատիստներով հավաքվում ենք ու մի քիչ ցրվելու համար ընկերական բլից-պարտիաներ ենք անցկացնում:

Սա այդ դեպքերից է: Խաղում ենք երկուսը երկուսի դեմ, ինչն ընդունված է մեզ մոտ: Ամեն մեկս մի քայլ ենք անում, դիմացի զույգը եւս խաղում է նույն ձեւով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին