Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ասել է, որ չնայած իր նկատմամբ ունեցած հետաքրքրություններին, կոնկրետ առաջարկ եվրոպական ակումբներից չի ստացել։
«Ամեն տրանսֆերային պատուհանից առաջ ինչ-որ բաներ հայտնվում են։ Տեսնենք ինչ կլինի, բայց Եվրոպայից կոնկրետ առաջարկ չունեմ»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
Նրա «Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնության ձմեռային հատվածն ավարտել է 1-ին տեղում, ինչի համար ֆուտբոլիստը շատ ուրախ է։
«Հիմա մենք ունենք ավելի մեծ վստահություն, ավելի մեծ հաճույք ենք ստանում ֆուտբոլից։ Գլխավորն այն է, որ միմյանց նկատմամբ վստահությունը եւ մոտիվացիան չկորցնենք։ Այդ ժամանակ գարնանն ամեն ինչ լավ կլինի»,-ավելացրել է ֆուտբոլիստը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: