Դեկտեմբեր 09, 2025
84 դիտում

«Ինտեր»-«Լիվերպուլ»․ Կրիստիան Կիվուի թիմը վստահ է ուժերին


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Այսօր կեսգիշերին Չեմպիոնների լիգայի հերթական տուրում «Ինտեր»-ն ընդունելու է «Լիվերպուլ»-ին։

Խաղից առաջ միլանյան թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն ասել է, որ իրենք մեծ հպարտությամբ ողջ աշխարհով տանում են իտալական ֆուտբոլի դրոշն ու արժանի են գովասանքի։

 

«Հինգ տարվա ընթացքում երկու անգամ դուրս գալ ՉԼ-ի ու ԵԼ-ի եզրափակիչ այդքան էլ հեշտ բան չէ։ Մենք աշխատում ենք ամեն մի մանրուքի վրա, յուրաքանչյուր ֆուտբոլիստի տալիս խաղաժամանակ։ Դրա համար կատարում ենք փոփոխություններ, որպեսզի խաղացողները լինեն գոհ եւ ունենան խաղային պրակտիկա»,- ասել է Կիվուն։

 

Մրցակցի մասին նա ասել է, որ «Լիվերպուլ»-ը միայն չի սահմանափակվում Մո Սալահով։ Եգիպտացին խաղաժամանակ չստանալու պատճառով մամուլի միջոցով բողոքել էր ակումբից, ինչից հետո գլխավոր մարզիչ Արնե Սլոթը նրան դուրս էր թողել առաջիկա դիմակայության հայտացուցակից։

 

««Լիվերպուլ»-ն ուժեղ, հաջողակ թիմ է, որը գիտի ինչ է անհրաժեշտ բարձրության վրա գտնվելու համար։ Բայց նաեւ մենք ենք վստահ մեր ուժերին ու կձգտենք լավագույնս հանդես գալ»,-ավելացրել է մասնագետը։

 

ՉԼ-ի աղյուսակում «Ինտեր»-ը 12 միավորով 4-րդն է, իսկ «Լիվերպուլ»-ը 9 միավորով 13-րդ տեղում է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին