Տիգրան Բարսեղյանի որակազրկվելուց հետո Հայաստանի հավաքականի ավագը նորից Էդուարդ Սպերցյանն է։
Այսուհետ թիմին հենց նա է դուրս բերելու խաղադաշտ, ինչպես դա արեց ԱԱ-2026-ի ընտրական փուլում Հունգարիայի դեմ (0:1)։
Պարտությունից ու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր հնարավորությունները կորցնելու հետո Սպերցյանը կիսվել է իր տպավորություններով. «Ցավոք սրտի, այս անգամ չկարողացանք հասնել ցանկալի արդյունքի։ Հպարտանում եմ թիմով, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Շնորհակալություն բոլորին, ովքեր Հունգարիայի դեմ խաղում մեզ հետ էին, աջակցում էին ու ցավում»,- տելեգրամյան ալիքում գրել է Սպերցյանը։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը խմբի վերջին խաղում հյուրընկալվելու է Պորտուգալիային։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: