Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին Աշխարհի առաջնության ընտրական փուլում վերջին հանդիպումն անցկացնելու է Պորտուգալիայի դեմ։
Այդ խաղը պորտուգալացիների ավագ Քրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտի պատճառով բաց է թողնելու։
Հունգարիայի դեմ հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է սպասվող դիմակայությունից.
«Ինչ ունենք, ինչքան ուժ ու ռեսուրս ունենք պիտի օգտագործենք Պորտուգալիայի դեմ։ Պիտի թուր ու դանակով գնանք, մեզ 5:0 հաղթել են ու չենք կարող նրանց դեմ մրցավեճում փորձարկումներ անել։
Ոչ միայն Ռոնալդուն, այլ Պորտուգալիան մեծ գլխացավանք են մեզ համար, պետք է ճիշտ վերլուծենք նրանց խաղն ու փորձենք ուժեղ կողմերը փակել, ինչը բարդ հարց է։
Հոգեբանորեն ցանկացած արդյունքի էլ պատրաստ եմ, բայց իմ թիմի հետ հանուն մեր ապագայի լավ առիթ ունենք այս փորձությունն անցնելու։ Տա Աստված մեր տրամադրությունը չընկնի, բայց եթե ընկնի էլ, այնտեղ դրական կողմ կգտնեմ ու այդ ամենից օգուտ կքաղեմ։
Ես չեմ վախենում պարտվել, ես վախենում եմ վախկոտների հետ գնալ պայքարի։ Իսկ իմ թիմը վախկոտ չէ, այն ոգի ունի»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: