Հայաստանի հավաքականը երեկոյան սեփական հարկի տակ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում ընդունել է Հունգարիային ու զիջել նվազագույն հաշվով։
ՀՖՖ-ի հետ զրույցում հանդիպումն ամփոփել է կիսապաշտպան Արթուր Սերոբյանը.
«Շատ լավ հանդիպում անցկացրինք, երկրորդ խաղակեսում տիրում էինք խաղին ու ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Արժանի չէինք պարտվելու, բայց չկարողացանք գոլ խփել։ Շարժվում ենք առաջ ու պատրաստվում ենք մյուս հանդիպմանը։
Բոլորը խաղադաշտում տեսնում են, թե ինչ է փոխել Եղիշե Մելիքյանը, հիմա լրիվ ուրիշ ֆուտբոլ ենք խաղում։ Երկրորդ խաղակեսում տիրում էինք Հունգարիայի նման հավաքականի դեմ պայքարում։
Ավելի ենք բարելավելու խաղը, հաղթանակները դեռ առջեւում են»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: