Նոյեմբեր 14, 2025
115 դիտում

Իռլանդիան հաղթել է Պորտուգալիային, իսկ Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել


Լուսանկարը` FA Irland


Պորտուգալիայի հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում անականկալ պարտություն է կրել Իռլանդիայից։

Իռլանդացիները կարողացել են առաջին խաղակեսում 2 անպատասխան գնդակ ուղարկել Պորտուգալիայի դարպասը։ Դուբլի հեղինակ է դարձել Թրոյ Պարոտը։

Երկրորդ խաղակեսում Քրիստիանու Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել պաշտպան Դարա Օ'Շիին հարվածելու համար ու Հայաստանի դեմ հանդիպումը բաց կթողնի։

F խմբի առաջատարը 10 միավորով շարունակում է մնալ Պորտուգալիան, Հունգարիան ունի 8 միավոր, Իռլանդիան՝ մեկով պակաս, իսկ Հայաստանը՝ 3։ 

Նոյեմբերի 16-ին կայանալիք խմբային վերջին տուրում մրցելու են Պորտուգալիա-Հայաստան եւ Հունգարիա-Իռլանդիա զույգերը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին