Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Հունգարիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական խաղից առաջ այսօր հանդիպել է լրագրողներին ու խոսել սպասելիքներից։
«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին, ունենք կորուստներ, բայց շատ լավ հնարավորություն ունենք գործի մեջ տեսնել նորեկներին։ Ինձ համար վերլուծության մեծ առիթ ու փորձություն կլինի այս խաղը։
Հունգարիայի դեմ խաղում մենք պատրաստ ենք ինչպես հաղթանակի, այնպես էլ ոչ-ոքիի ու պարտության։ Բայց ամենակարեւորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարի։ Մեր նպատակն ունենալ ճիշտ ուղղություն, սխալների ուղղում։ Ես մտածում եմ այս վերջին խաղերում շատ բաների վրա աշխատելու համար։
Ինձ համար շատ կարեւոր է թիմի մթնոլորտը, դրա վրա ես շատ եմ աշխատում ու շատ հարցեր կարճ ժամանակահատվածում լուծվել են։ Պարտությունները մեզ վրա չեն ազդել, այլ տվել են առիթ սխալներն ուղղելու։ Ես գոհ եմ իմ մարզչական թիմի աշխատանքից։
Ես հավատում եմ երիտասարդ տղաներին ու դրանց մեջ նաեւ Ֆին Գերագուսյանին։ Նրանց փորձարկելու համար կաշխատենք գարնանը։ Վաղը կտեսնեք կազմ, որում տեղացի ֆուտբոլիստներն ավելի շատ կլինեն դաշտում, քան դրսի տղաները։ Հայաստանի առաջնությունում հանդես եկողները կունենան մոտիվացիա, սա, իհարկե, ռիսկ է, բայց ես չեմ վախենում։ Նրանք պետք է կամաց-կամաց աշխատեն ու մրցակցության մեջ մտնեն»։
Հայաստան-Հունգարիա հանդիպումը կայանալու է վաղը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: