Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում վերջին հանդիպումներն անցկացնելու է Հայաստանի ու Իռլանդիայի դեմ:
Թիմը շարունակում է պայքարել Աշխարհի առաջնության ուղեգրի համար: Այդ մասին հունգարացի լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է նաեւ ընտրանու 20-ամյա պաշտպան Ալեքս Տոտը:
Հոկտեմբերի 11-ին նա մասնակցել է հայերի դեմ առաջին հանդիպմանը, որն ավարտվել է Հունգարիայի 2:0 հաշվով հաղթանակով:
«Երեւանում եւս նման հանդիպման ակնկալիք ունեմ: Պետք է Հայաստանում նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք: Մեզ համար որոշիչ խաղ է ու պետք է հաղթանակի հասնենք: Եթե Իռլանդիայի ու Պորտուգալիայի մասնակցությամբ մյուս խաղը մեր ուզածով ավարտվի, եւս մեկ քայլով կմոտենանք Աշխարհի առաջնությանը»,- ասել է նա:
F խմբի առաջատարը 10 միավորով Պորտուգալիան է, Հունգարիան ունի 5 միավոր, Իռլանդիան՝ մեկով պակաս, իսկ Հայաստանը 3-ով վերջին տեղում է:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: