Նոյեմբեր 12, 2025
85 դիտում

Հայաստանը Հունգարիայի դեմ խաղից առաջ այսօր կանցկացնի նախախաղային մարզում


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում երեկ մարզվել են նաեւ թիմին ավելի ուշ միացած Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը։

Հայ ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումներին։

 

Եղիշե Մելիքյանի թիմն այսօր Հանրապետական ստադիոնում երեկոյան կանցկացնի նախախաղային մարզում, իսկ վաղը կընդունի Հունգարիային։

 

Հունգարացիների հետ առաջին խաղում հայերը պարտվել են 0։2 հաշվով։ Ընտրական խմբում 2-րդ տեղում հենց մեր առաջիկա մրցակիցն է, որն ունի 5 միավոր, հայերը 3 միավորով վերջին տեղում են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին