Հունվար 16, 2026
242 դիտում

Եղիշե Մելիքյան․ Մեր ցանկությունը «Դյոր»-ին գոլ խփելն ու հաղթելն է


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում այսօր հյուրընկալվելու է հունգարական «Դյոր»-ին։ Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնել էր հայկական թիմը։

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է թիմից հեռացած առանցքային ֆուտբոլիստներից Յուսուֆ Օտուբանջոյի մասին։

«Նրա գնալը շատ մեծ կորուստ է։ Նա ուներ լավ առաջարկ, չէինք կարող չընդառաջել, որովհետեւ շատ բան է արել «Փյունիկ»-ի համար։ Օտուբանջոյի պայմանագիրն ավարտվում է մի քանի օրից, բայց մենք չընդգրկեցինք այս խաղում։ Պատճառն այն է, որ հոգեբանորեն արդեն մեզ հետ չէր։ Եթե ֆուտբոլիստը մտովի պատրաստ չէ, չի էլ կարող պայքարել»,-ասել է Մելիքյանը։

Գլխավոր մարզիչն ընդգծել է, որ «Դյոր»-ին Երեւանում դժվարությամբ են հաղթել, առավել բարդ է լինելու հյուրընկալվելիս․ «Մրցակիցն ուժեղ թիմ ունի ու դրանում համոզվեցինք մեկ շաբաթ առաջ։ Հոգեբանորեն ու տակտիկապես պատրաստ ենք։ Այստեղ եկել ենք իմանալով, որ հաշիվը 0։0 է, մեր ցանկությունը գոլ խփելն ու հաղթելն է»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին