Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Փարիզում։
ՊՍԺ-ն ընդունելու է «Արսենալ»-ին, որին մեկ շաբաթ առաջ հաղթել է նվազագույն հաշվով։
Չնայած մասնագետները կարծում են, որ փարիզյան թիմն ավելի մեծ շանսեր ունի եզրափակիչ անցնելու, բայց լոնդոնյան թիմի տպավորիչ ելույթներն ու 1։0 հաշիվը հույս են ներշնչում նաեւ «Արսենալ»-ին։
Միկել Արտետա
«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պատմություն կերտենք։ Եզրափակչից ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում։ Կհանդիպենք խաղադաշտում։ Որպեսզի տիտղոսներ նվաճեք, հարկավոր է ճիշտ պահին ճիշտ տեղում լինել։ Մենք հասկանում ենք կարեւորությունը»։
Լուիս Էնրիկք
«Մենք պետք է խաղադաշտում շատ չարչարվենք, քանի որ մրցակիցը պարտվել է ու ձգտելու է հետ բերել կորցրածը։ Որպեսզի պատասխան խաղում եւս հաջողության հասնենք, պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին ու խաղալ այնպիսի բարձր կարգով, ինչպիսին անում էինք Լոնդոնում»։
ՊՍԺ-«Արսենալ» հանդիպումը մեկնարկելու է 23։00-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: