Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նախավերջին խաղում երեկ 0։1 հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կղզիներից։
Խաղից հետո գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է, որ ունեցած մեծ առավելությունը չեն կարողացել գոլի վերածել։
«Վիճակագրությունն էլ մեր օգտին է խոսում, բայց դա ֆուտբոլում երկրորդական է։ Ֆուտբոլը դաժան է ու մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի։ Խաղային համակարգը փոխվել է, Վահան Բիչախչյանն էլ այս դիրքում ավելի լավ է զգում, քան եզրում էր։ Այո, խաղասկզբում ակտիվություն չկար, բայց դիրքային փոփոխություններ արեցինք եւ պատկերը փոխեցինք։ Երկրորդ կեսում երկու նոր ֆուտբոլիստ մտավ դաշտ, ինչի հետեւանքով խաղն ավելի արագացավ»,- ասել է Չախալյանը։
Հայաստանի հավաքականը խմբի վերջին խաղն անցկացնելու է նոյեմբերի 17-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի ընտրանուն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: