Ապրիլ 24, 2025
336 դիտում

Եղիշե Մելիքյանը հուսով է, որ «Դինամո»-ի դեմ խաղում «Փյունիկ»-ը կհասնի դրական արդյունքի


Լուսանկարը` FC Pyunik


Հունգարական Մեզեկեվեշդ քաղաքում այսօր կայանալու է Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի Մինսկի «Դինամո»-ի ու «Փյունիկ»-ի դիմակայությունը։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ խաղն անցկացվում է չեզոք դաշտում եւ առանց երկրպագուների։ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասել է, որ կփորձեն օգտագործել այդ փաստը։

«Բելառուսը ֆուտբոլային երկիր է եւ մեր բախտը բերել է, որ մրցակիցն առանց երկրպագուների է հանդես գալու։ Հարկավոր է օգտվել այս հնարավորությունից։ Երկու թիմի համար էլ մոտիվացիան կլինի նույնը»,-ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը։

Նրանք ուսումնասիրել են «Դինամո»-ի ոճը, որին կփորձեն դիմակայել ու գտնել հակախաղ։

«Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո մեր թիմից շատ ֆուտբոլիստներ հեռացան։ Ցավոք, սա առաջին պաշտոնական խաղն է լինելու ու չգիտենք, թե նորեկներն իրենց ինչպես կդրսեւորեն։ «Դինամո»-ն մեր նկատմամբ առավելություն ունի, քանի որ Բելառուսի առաջնությանն է մասնակցում, իսկ մեզ մոտ այժմ դադար է։ Հուսամ՝ մեր ծրագիրը կստացվի ու կունենանք դրական արդյունք»,-ավելացրել է Մելիքյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին