Ապրիլ 25, 2024
412 դիտում

41-ամյա Իբրահիմովիչը մեկնաբանել է Շվեդիայի հավաքական հրավիրվելը


Լուսանկարը` FIFA


Մեկ տարվա դադարից հետո Զլատան Իբրահիմովիչը կրկին հրավիրվել է Շվեդիայի ազգային հավաքական:

41-ամյա հարձակվողը թիմի հետ պատրաստվում է ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլին, իսկ նրա թիմը նախ մրցելու է Բելգիայի, ապա՝ Ադրբեջանի դեմ:

«Եթե ինձ լավ եմ զգում, իսկ մարզիչը հրավիրում է հավաքական, ապա պատրաստ եմ օգնել նրան, թիմին ու մեր երկրին, որպեսզի հասնենք հաղթանակի: Կարծում եմ, որ իմ տարիքում մտածում ես ոչ թե ապագայի, այլ ներկայի մասին: Նույնիսկ այն դեպքում, եթե ես անցյալը, ներկան եւ ապագան եմ»,-ասել է Իբրահիմովիչը:

Նա ընդգծել է, որ ինքը դեռ կարող է բարձրակարգ ֆուտբոլ խաղալ, դրա համար էլ այսօր ազգային թիմում է. «Այս պահին ինձ հիանալի եմ զգում, հույս ունեմ կկարողանամ օգնել»:

Վերջին 14 ամսվա ընթացքում «Միլան»-ի հարձակվողը երեք անգամ ենթարկվել է վիրահատության: Դրանցից հետո նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 26-ին Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին