Ապրիլ 25, 2024
896 դիտում

«Ինտեր»-ը կամային հաղթանակ է տարել ու Ա Սերիայում բարձրացել 2-րդ տեղը


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ինտեր»-ը կամային հաղթանակ է տարել «Կրեմոնեզե»-ի նկատմամբ:

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: Մրցակցի կազմում 11-րդ րոպեին աչքի է ընկել Դավիդ Օկերեկեն, իսկ 10 րոպե անց Լաուտարո Մարտինեսը հավասարեցրել է հաշիվը: Նա 65-րդ րոպեին դուբլի հեղինակ է դարձել ու հաղթանակ բերել իր թիմին:

 

«Ինտեր»-ը վաստակել է 40 միավոր ու, մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Միլան»-ին, 2-րդ տեղն է զբաղեցնում: Առաջատարը 50 միավոր ունեցող  «Նապոլի»-ն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին