Ապրիլ 19, 2024
1036 դիտում

Արգենտինան ու Լեհաստանը դուրս են եկել ԱԱ-ի փլեյ-օֆֆ


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Արգենտինայի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է ու կխաղա Ավստրալիայի հետ:

Երեկոյան արգենտինացիները 2:0 հաշվով ուժեղ են եղել Լեհաստանից, որը նույնպես 2-րդ տեղով շարունակում է պայքարը: Նախ Լեո Մեսսին չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, այն հետ է մղել դարպասապահ Վոյցեխ Շեսնին:

Արգենտինան մեծացրել է ճնշումն ու 46-րդ րոպեին Ալեքսիս Մակալիստերը բացել է հանդիպման հաշիվը, 2-րդ գնդակն էլ հեղինակել է Խուլիան Ալվարեսը: Արգենտինան C խմբում վաստակել է 6 միավոր ու 1-ին տեղը զբաղեցրել, Լեհաստանը դուրս է եկել փլեյ-օֆֆ 1986 թվականից հետո առաջին անգամ:

Լուսանկարը` FIFA


C խմբի վերջին խաղում Մեքսիկան 2:1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիային ու նույնպես 4 միավոր վաստակել, սակայն ընդունած ու բաց թողած գնդակների տարբերությամբ չի կարողացել հաղթահարել խմբի արգելքը:

Լուսանկարը` FIFA


Լեհաստանը 1/8 եզրափակչում խաղալու է Ֆրանսիայի հետ, որը վերջին խաղում 2-րդ կազմով նվազագույն հաշվով զիջել է Թունիսին: Ավստրալիան էլ Մեթյու Լեքիի գոլի շնորհիվ հաղթել է Դանիային, նույնպես վաստակել 6 միավոր ու շարունակում է պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին